пятница, 27 декабря 2013 г.

Խուլիո Կորտասար

Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Նրա հայրը Արգենտինայի դեսպանության ածխատակից էր:
Առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն է: «Ես պատմվածքներ էի գրում և միայն պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպ, քանզի աչքիս առաջ ունեի Բորխեսին, նրա արտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էր, որ առաջինն է տպագրել Կորտասարին իր «Անալես դե Բուենոս-Այրես» ամսագրում` 1946-ին:
Ռազմական դիկտատուրան հայրենիքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ աշխատելը, որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիս, դրդեցին նրան մնալ Փարիզում, որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան հակառակը»:
1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «Խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ. լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967) գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջին ռաունդը» (1969) վեպերում:
Բացի պատմվածքներից, էսսեներից, վեպերից` նաև մի քանի բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնցից մեկը գրված է իտալերեն:
Խուլիո Կորտասարի թարգմանությամբ հրապարակվել են բազում հեղինակներ (Էդգար Պոյի երկհատորյակը`   թարգմանչի  առաջաբանով  և ծանոթագրություններով,  Մացուո Բասյոյի  բանաստեղծությունները  և այլն):
Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծությանվարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:

Մահացել է 1984-ին Փարիզում:

среда, 9 октября 2013 г.

էսսե







Էսսե

Ես կարծում եմ ,որ  Բերնար Վերբերը հիանալի և արտակարք գրող է: Վերբեր շատ խելացի է չնայած իր դպրոցի արդյունքներին  այդքանել լավ չէին բայց նա խելացի էր և ընդունակ : Վերբերը արտաքնից նման չէ գրողի ավելի ճիշտ բազմակողմանի զարգացած գրող: Ես սիրում եմ նրա  գրած«իդեոսֆերան» որտեղ նա նմանեցնում էր գաղափարները կենդանիների հետ։

 :